National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2022
Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. խորհրդարանը քննարկում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
1 / 3

2023 թ. բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման եւ մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը` Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ներկայացնելով 2023 թ. պետական բյուջեի մասին նախագիծը:

«Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. Ազգային ժողով ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,- նշել է նախարարը: Նրա խոսքով հարկային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագրերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսավորման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավման եւ առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական ուղղություններն են, որոնք պետք է միտված լինեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը եւ ձեւավորեն դրան նպաստող մակրոտնտեսական միջավայր:

«2023 թ. բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային եւ տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առեւտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար ու ժամանակատար, ապրանքների եւ ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով, որ նշված պայմանները բացասաբար են ազդել մեր տնտեսական միջավայրի վրա եւ բարձրացրել մակրոտնտեսական ռիսկերը:

Չնայած թվարկված անորոշություններին` Կառավարության ներկայացուցիչը փաստել է, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները: 2022 թ. ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14,1 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեն սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: «Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլեւ հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` անվտանգային, տնտեսական եւ սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաեւ արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- նշել է նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի` այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը: Նշվել է, որ 2023 թ. բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի Կառավարության բարեփոխումների եւ տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:

Գալիք տարվա ընթացքում Կենտրոնական բանկը կշարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը` ձգտելով 2023 թ. տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին:

Նախարարը խոսել է նաեւ տնտեսական ակտիվության խթանմանը նպաստող Կառավարության քաղաքականությունից:

Զեկուցողի տեղեկացմամբ` 2023 թ. ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը: Առաջին անգամ հայտարարագրերը կներկայացվեն 2024 թ. գարնանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am